top of page

«Մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու եմ․ իշխանավորների ներկայությունը չի կաշկանդում»․ Սեյրան Օհանյան

  • Writer: Ani
    Ani
  • Sep 27, 2024
  • 1 min read
ree

«Մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել եմ և կմասնակցեմ»,-լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով որ հրավեր ոչ բոլոր պատգամավորներն են ստացել, միայն խմբակցության ղեկավար կազմն ու մի քանի հայտնի պատգամավորներ։ Հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր իշխանավորներին Մայր տաճարում սպասվող արարողություններին հրավիրելը, Օհանյանը պատասխանեց, «Եկեղեցու որոշումները չեմ քննարկում, բայց այն, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվում է ոչ բարոյական շարժումներ, իմ համար անընդունելի են»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ իրեն ՔՊ-ականների հետ միևնույն միջոցառմանը գտնվելը չի կաշկանդում։

1/2458
bottom of page