Search
ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին
- anigevorgn
- Dec 21, 2024
- 1 min read

Մասիսի «Alla Luce» սգո սրահում ժամը 17։00-ից սկսվել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։
Հոգեհանգստի արարողությանը եկել են Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Լուսինե Բադալյանը, ինչպես նաև ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։ Լրատվամիջոցի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ ՔՊ-ում քննարկում է եղել` չգնալ Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Եթե անգամ նման որոշում էլ չլիներ, շատերն ուղղակի Նիկոլ Փաշինյանի ահից չէին համարձակվի անգամ ցավակցել նախկին թիմակցին։