top of page

Իջևանում ավտոմեքենա է այրվել

  • Writer: Ani
    Ani
  • Dec 18, 2024
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 18-ին, ժամը 00:35-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Նար-Դոս թաղամասի վերջնամասում այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցի թիվ 60/1 հասցեի մոտակայքում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է ավտոմեքենան և մասամբ ջերմահարվել է հարակից գտնվող փայտե էլեկտրասյունը (մոտ 4 գմ): 

 
 
1/2457
bottom of page