Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները
- Ani

- Dec 25, 2024
- 1 min read

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL), Ղազախստանում մարդատար ինքնաթիռի վթարից հետո, որոշել է չեղարկել Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները, հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանական ավիաուղիների թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է AZAL-ի մամուլի ծառայության թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Ընկերությունում հավելել են, որ AZAL-ի ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել բոլոր այլ ուղղություններով՝ ըստ կանոնավոր չվացուցակի։




















