Հայաստանը կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում է
- Ani

- Oct 16, 2024
- 1 min read

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարն առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը։
Այս տարի Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ-ի զեկույցում Հայաստանն ստացել է 74 միավոր՝ անցյալ տարվա 72 միավորի փոխարեն:
Զեկույցն ընդգրկում է 2023 թ. հունիսի 1-ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկույցի՝ Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:




















