top of page

63-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել տան տանիքում

  • Writer: Ani
    Ani
  • Dec 15, 2024
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

1/2436
bottom of page