ԲԱՔՎԻ ՆՈՐ ՎԱՅՐԱՀԱՉՈՑԸ՝ ՀԱՅԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ. Ի՞ՆՉ Է ԶԱՌԱՆՑԵԼ ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
- Ani

- Oct 7, 2024
- 1 min read

Հայաստանի ու Արցախի հայության դեմ բազմաթիվ ոճրագործություններ կատարած Ալիևյան արյունոտ ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, հերթական անգամ խեղաթյուրելով պատմական իրողությունները, զառանցագին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին:
«Երեսուն տարի շարունակ Ադրբեջանի տարածքում ռազմական հանցագործություններ կատարվել»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը:
Նրա պնդմամբ, Ղարաբաղյան հակամարտության ընթացքում «մշտապես կրակի թիրախում եղել են խաղաղ բնակչությունը, ենթակառուցվածքները, այգիներն ու դպրոցները»:
Բացի այդ, տխրահռչակ փոխնախարարը պնդել է, թե «ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորել է շուրջ 4 հազար ադրբեջանցի»։ Ակնհայտ է, որ սեփական զինվորների ու քաղաքացիների մահվան մեջ մեղավոր Բաքուն, պարտակելով իր իսկ ռազմական ու մարդկային հանցագործությունները սեփական ժողովրդի նկատմամբ, փորձում է մեղքը գցել հայկական կողմի վրա:
Գուրբանովի մառազմատիկ մեղադրանքների թվում հնչել է նաև այն միտքը, թե «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ականների զոհ է դարձել 379 մարդ»:




















