top of page

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում, ընդանուր առմամբ, վթարի է ենթարկվել 27 մեքենա

  • Writer: Ani
    Ani
  • Jan 11
  • 1 min read
ree

Այսօր առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը: 

Վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ընդհանուր առմամբ, այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց։

1/2436
bottom of page