top of page

«Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել դիմակ ու հակագազ»․ Հենրիխ Դանիելյանը՝ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի մասին

  • Writer: Ani
    Ani
  • Dec 16, 2024
  • 1 min read
ree

Երևանում մթնոլորտային օդի որակը օր օրի վատթարանում է, ահազանգել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Սոցցանցի իր էջում նա գրել է․

«Հայաստանի առողջապահության նախարարության անգործության և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված անգրագետ կառավարման, մասնավորապես՝ անկանոն շինարարությունների, փոշու մեծ ծավալի կուտակման, ծառերի սպանդի, աղբի ոչ թե ճիշտ վերամշակման, այլ այրման և այլ պատճառներով՝ Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել շինարարական դիմակ, իսկ որոշ վայրերում՝ նույնիսկ հակագազ։ Այս խայտառակ վիճակը րոպե առաջ լուծել է պետք։ Ձեր անգրագիտության, անկրթության և մասնագետ չլինելու պատճառով տուժում են մեր քաղաքի փոքրիկները, մեր տատիկ-պապիկները։

Որպեսզի հասկանալի լինի Երևանի օդի աղտոտվածության ինդեքսի լրջությունը, ներկայացնում եմ մայրաքաղաքներ, որտեղ 10, 20, կամ 30 անգամ շատ բնակիչներ են ապրում, քան Երևանում.

1.Մոսկվա, Ռուսաստան - 23

2.Վաշինգտոն, ԱՄՆ - 16

3.Լոնդոն, Անգլիա - 22

4.Բեռլին, Գերմանիա - 19

5.Պեկին,Չինաստան -82

6.Երևանում - 157»։

 
 
1/2424
bottom of page