Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
- Ani

- Jul 2
- 1 min read

Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սուրբ Պատարագը մատուցելու է Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Մայր Աթոռը հրավիրում է բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնելու հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:




















