top of page

Վթար՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ տուժած կա

Jul 16, 2025
1 min read

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


1/2967
bottom of page