Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ին
- Jun 21, 2025
- 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան, Ղարսի խճուղիների, Լալայան, Տեր-Գաբրիելյան, Օզանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, Մեծ Բերդ, Սևերսկի, Բանկի բանավան, Անտառտնտեսություն թաղամասերի, Առափի բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողներին երողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։


















