top of page

Խուլիգանություն կատարելու կասկածանքով Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Այսօր ողջ օրը Փարաքար համայնքում իրավիճակը լարված էր։


MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ բերման է ենթարկվել։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:


Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Իսկ այսօր առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժեցին համայնքապետարանի շենք և նրանց ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:

 
 
bottom of page