top of page

Բենզինը 20 դրամով էժանացել է․ ինչո՞վ է պայմանավորված

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read

Բենզինը երեկվանից էժանացել է։ Այս պահին որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինը 520-ից դարձել է 500 դրամ, պրեմիում տեսակինը՝ 540-ից 520:


MediaHub.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ շուկան դեռ չի ուսումնասիրել, սակայն նշեց․ «Հիմա նախկին գինը իջել է, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ գների նվազումը 2-3 ամիս հետո է ազդում, կարող ենք նաև դրանով բացատրել»։


Հարցին՝ շուկայում նոր ներկրողներ ավելացե՞լ են՝ Պարսյանը պատասխանեց․ «Մրցակցային դաշտը չի փոխվել, նոր խաղացողներ շուկայում չեն ավելացել։ Հնարավոր է նաև, որ վարչական ձևով ճնշում է գործադրվել բիզնեսի վրա, որ հերիք է գերշահույթներ ստանան, իջեցնեն գները, պատճառները կարող են տարբեր լինել»։


Արմինե Նավոյան

 
 
bottom of page