top of page

Ո՞վ է Մերձավանում uպանված երիտասարդը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 5
  • 1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ գիշերը Մերձավանում սպանված երիտասարդը 29 տարեկան էր: Նա համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին է:

MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր, որ գիշերը Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել է 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մեկ հոգի վիրավորվել է և այժմ գտնվում է բժշկական կենտրոնում: ՆԳՆ-ից մեզ հայտնել էին հետևյալը.

«Միջադեպ է տեղի ունեցել Մերձավանում, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեր տեղեկություններով՝ Մերձավանի վարչական ղեկավարը առավոտվանից Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է:

1/2051
bottom of page