top of page

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա

  • Writer: Ani
    Ani
  • Dec 12, 2024
  • 1 min read
ree

Երևան-Նիժնի Նովգորոդ թռիչքը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ է, ինչ պտտվում է ՀՀ տարածքում, տեղեկանում ենք Flightradar–ից:

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»,- «Sputnik Արմենիա»-ին ասել է «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։

Ինքնաթիռում կա 117 ուղևոր։

Նա խոսքով,  պահեստային ինքնաթիռը սպասում է օդանավակայանում` նոր անձնակազմով, ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար։


1/2458
bottom of page