top of page

«Լավ հիշեցի, զուգարաններից ի՞նչ կա, մարդկանց բան ենք խոսք տվել». Ավինյանը ավտոբուսին վարորդներին տված խոստման մասին

Լավ հիշեցի, զուգարաններից ի՞նչ կա, մինչև հունվարի վերջ կլինի բոլոր կետերում, որտեղ կարիքը կա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների համար խոստացված զուգարաններին:

«Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Այվազյանն արձագանքեց. «Կփորձենք»:

Այս պատասխանը չբավարարեց Ավինյանին, եւ նա ասաց. «Սա այն պայմանն էր, որ վարորդների հետ մենք պայմանավորվել ենք: Եթե ասում ենք, որ մինչեւ հունվարի վերջ կլինի, մարդիկ մեզ լսում եմ: Մրցույթը ամենասեղմ ժամկետներում կայացնենք, այդ մարդկանց բան ենք խոսք տվել»:

1/1904
bottom of page