Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են
- Ani
- Jan 5
- 1 min read

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Եռաբլուր զինվորական պանթեոնում զինծառայողների շիրմաքարերից ծաղիկներ գողանում։
«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշեց նաև, որ ԶԼՄ մի շարք գործընկերներ սխալ, դեպքի հետ որևէ առնչություն չունեցող տեսանյութ են տարածում։