top of page

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Ապարանում․ բախվել են «ԶԻԼ 130»-ը ու «Mercedes Vito»-ն․ վերջինը վերածվել է մոխրակույտի․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Mar 9, 2025
1 min read

Երեկ՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկ Ա․-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագան Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes Vito»-ում հրդեհ է բռնկվել։Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները «Mercedes Vito»-ի միջից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes Vito»-ում առաջացած հրդեհը և ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է։ 

1/2967
bottom of page