top of page

Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 14
  • 1 min read

Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում 59 երկրի 133 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն հիսունյակին, անցել եզրափակիչ փուլ:

 

Եզրափակիչը տեղի կունենա վաղը` փետրվարի 14-ին:

Գլեբ Մոսեսովը մեր առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը:

 

Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը:

1/2167
bottom of page