top of page

Բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ․ ինչ կարող է լինել Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 9
  • 1 min read

Մարտին պետք է կայանա «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ 115 ֆինանսական խախտումների գործով դատավճիռը։ Եթե ակումբը մեղավոր ճանաչվի, ապա ոչ միայն անգլիական, այլև եվրոպական թիմերը կարող են պահանջել ֆինանսական փոխհատուցում՝ ապացուցելով, որ խախտումներն իրենց վնաս են հասցրել, գրում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, հնարավոր պատժամիջոցների թվում քննարկվում է նաև տրանսֆերային արգելքը, սակայն ակումբի իրավաբանները վստահ են, որ լուրջ պատժից կկարողանան խուսափել։

Այս ֆոնին «Սիթի»-ի ակտիվությունը ձմեռային տրանսֆերային շուկայում որոշ փորձագետներ դիտարկում են որպես նշան, որ ակումբն արդեն զգում է իր ապահովությունը խիստ պատժից։

1/2211
bottom of page