ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
- Ani
- Nov 4, 2024
- 1 min read

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ առանձազրույցների ընթացքում հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել հարազատների հետ։
Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: