top of page

Եթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյան

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն ներկայացրել է, ես դա մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից՝ եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։

«Եթե, հատկապես, լինի ՔՊ-ից, ես սա ասում եմ գլոբալ առումով»,- հավելեց ՔՊ-կական պատգամավորը։

1/2099
bottom of page