top of page

Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը

  • May 12, 2025
  • 1 min read

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հերթական անգամ անդրադարձել է իր հղիության մասին սուտ լուրերին:

Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ լուրը չի համապատասխանում  իրականությանը:

«Իմ բոլոր հարազատները զանգահարում են ինձ՝ շնորհավորելու, բայց լրջորեն դադարեցրեք, սա վերահսկողությունից դուրս է: Ես հղի չեմ»,- գրել է Իվետա Մուկուչյանը:

Նշենք, որ ավելի վաղ, երբ երգչուհին Ռազմիկ Ամյանի հետ տեսանյութ հրապարակեց Ինստագրամում, համացանցում կրկին լուրեր  տարածվեցին, որ Իվետա Մուկուչյանը սպասում է բալիկի:

1/2859
bottom of page