top of page

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Dec 22, 2024
1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

 
 
1/2967
bottom of page