top of page

9 նորածիններ թnւնավորման նշաններով հոսպիտալացվել են ՌԴ-ում

  • Writer: Ani
    Ani
  • Dec 24, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ամանորյա ցերեկույթից հետո 9 նորածիններ թունավորման նշաններով հոսպիտալացվել են։

Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչության տվյալներով՝ տոնակատարության համար սնունդ է պատվիրվել առաքման ծառայությունից, անիմատորներ են հրավիրվել զվարճանալու համար։ Հիվանդների մոտ 2-րդ տիպի նորովիրուսային վարակ է ախտորոշվել, գրել են ռուսական ԶԼՄ-ները։

Միջոցառմանը ներկա են եղել մայր ու երեխա, ովքեր հանդիպումից մեկ օր առաջ դիմել էին բժշկի... Սակայն ծնողը երեխայի հիվանդությունը կոլեկտիվ տոնակատարությունը բաց թողնելու պատճառ չի համարել։ Այս երեխայի մոտ 2-րդ տիպի նորովիրուս է ախտորոշվել նաև ցերեկույթից հետո հոսպիտալացման ժամանակ։

 
 
1/2463
bottom of page