top of page

Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 15
  • 1 min read

Այսօր 2025թ. փետրվարի 15-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարը քննարկել և հաստատել է կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, հաստատվել է նաև կուսակցության փոփոխված կանոնադրությունը. հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Համագումարը անցկացրել է նաև կուսակցության ղեկավար կազմի ընտրություններ, որոնց արդյունքներով «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Գործադիր մարմնի (նախկին կանոնադրութամբ՝ «Խորհուրդ») անդամներ են ընտրվել՝ Խաչիկ Գալստյանը, Արսեն Բաբայանը, Սոս Հակոբյանը, Ռոբերտ Հարությունյանը, Արմինա Դարբինյանը, Նարինե Ադոնցը, Վարդան Ոսկանյանը, Բաբկեն Հարությունյանը, Վահե Դոխոյանը։ Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Զավեն Հակոբյանը։

Քննարկվել են նաև ՀՀ-ում ներքաղաքաքական բնույթ ունեցող և կուսակցության հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

bottom of page