top of page

Զելենսկին չի բացառել ՌԴ-ի հետ տարածքների փոխանակումը. Կրեմլն արձագանքել է

  • Writer: Ani
    Ani
  • Feb 12
  • 1 min read

ree

Ուկրաինան կարող է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում, եթե գործը հասնի պատերազմը դադարեցնելու բանակցություններին. այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական The Guardianհրատարակությանը տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ ինքը նախատեսում է Մոսկվային ուղիղ փոխանակում առաջարկել՝ ՌԴ Կուրսկի մարզի տարածքների մի մասը՝ ուկրաինական տարածքների փոխարեն։«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ չհստակեցնելով, թե դրա փոխարեն ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքների որ մասն է պահանջելու Ուկրաինան։«Չգիտեմ, կտեսնենք, բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Կրեմլը, արձագանքելով Զելենսկու ասածին, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքներ չի փոխանակի Ուկրաինայի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Դա անհնար է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքի փոխանակման թեման, իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները կվտարվեն այս տարածքից (Կուրսից-Խմբ.)», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը 2024 թվականի օգոստոսի 6-ին ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ՝ գրավելով մինչև 1300 քկմ տարածք: Ռուսաստանը զգալի ուժեր է կենտրոնացրել այս մարզում և հետ գրավել տարածքի մի մասը։ 

bottom of page