top of page

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի սպանդի ծառայության վճարը

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին կտրամադրվի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է նախագիծը, համաձայն որի՝

ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը,

նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։


1/2083
bottom of page