top of page

Կանաց մոբիլիզացիա. ԵՄ-ի պահանջը` Կիևին

1 hour ago
1 min read

Եվրամիության ղեկավարությունը Կիևից պահանջում է սկսել կանանց մոբիլիզացիա՝ Իսրայելի օրինակով, հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն:


«Բրյուսելը ուկրաինական կողմի ներկայացուցիչներից պահանջում է անհապաղ «խոսքից անցնել գործի» և քաղաքական որոշում կայացնել կանանց զորահավաքը սկսելու մասին։ Որպես «օրինակելի մոդել» բերվում է Իսրայելը, որն «ագրեսիվ հարևանի հետ էկզիստենցիալ պատերազմի երկարատև հաջող փորձ ունի»», - ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։


Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։


Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

1/2889
bottom of page