Չնայած իշխանության մաղձոտ վերաբերմունքին ու վատթար պայմաններին՝ զինծառայողները մեծ նվիրումով ծառայում են. Տիգրան Աբրահամյան
- Ani

- Jan 27
- 1 min read

«Իշխանափոխությունից հետո զինված ուժերում առաջինը պետք է ուշադրություն դարձվի բարոյահոգեբանական վիճակին. մեր հանրությունը պետք է նորից սկսի գիտակցել, որ ամենաբարձր առաքելություն կատարողը հայրենիքի պաշտպանն է, նրանն է ամենակարևոր դերը, և բոլոր այն գործիչները, որոնք ըստ արժանվույն չեն վերաբերվել այդ դերին, պատճառ են դարձել պետականության լրջագույն մարտահրավերների, ինչպես որ այսօր է»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ես մարտական դիրքերում եմ լինում, մեծ թվով ուղղություններով բավականին ծանր ծառայություն է տարվում, ժամկետայինների, պայմանագրային անձնակազմի, սպաների, հրամանատարների նվիրումն անգնահատելի է։ Հաճախ նույնիսկ զարմանալի է, որ հատկապես այս իշխանության՝ բանակի հանդեպ մաղձոտ քաղաքականության պայմաններում, զինծառայողներն, այդուհանդերձ, կարողանում են մեծ նվիրումով իրենց գործն անել։ Իհարկե, կան նաև այնպիսիք, ովքեր երկարամյա ծառայությունից հետո չեն հաշտվում ներկա իրողությունների հետ, դուրս են գալիս ծառայությունից. սա բանակին հասցվող ամենածանր հարվածն է, որովհետև ԶՈՒ ողնաշարը սպայակազմն է։
Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր հիասթափվել, դուրս են եկել ծառայությունից, գոնե երկրից չհեռանան, որ երբ իշխանափոխություն լինի և հնարավորություն ստեղծվի բանակը հզորացնել, այդ մարդկանց նորից կարողանանք շարքեր վերադարձնել»։




















