top of page

Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը ԲՐԻԿՍ գագաթաժողովում ավարտվել է

Oct 24, 2024
1 min read

Կազանում, ԲՐԻԿՍ XVI գագաթաժողովի շրջանակում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ հանդիպումն անցել է ընդլայնված ձեւաչափով։ Մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը։

1/2967
bottom of page