Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի դաշնակահարին վեցանիշ գումար է վճարում՝ Սուրբ Ծննդյան օրը իր երեխաներին արթնացնելու համար
Քիմ Քարդաշյանն ամեն ինչ արել է՝ Սուրբ Ծնունդը իր երեխաների համար կախարդական դարձնելու համար:
Նա վարձել է նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի դաշնակահար Ֆիլիպ Քորնիշին, որպեսզի վերջինս արթնացնի իր երեխաներին՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին և Սաղմոսին Սուրբ Ծննդյան երգերով:
Քորնիշը 2019 թվականից Քանյեի կիրակնօրյա ծառայության երաժշտական տնօրենն է և տարիներ շարունակ Քիմի առանձնատանը տոնական երգեր է նվագել ամբողջ դեկտեմբերին։
«Գրեմմի» մրցանակի դափնեկիրը «ամեն առավոտ» գալիս է ընտանիքի Կալաբասասի տուն՝ արթնացնելու երեխաներին՝ նրանց հյուրասենյակում դաշնամուր նվագելով, ավելի վաղ ասել էր Քիմը։
Հենց Քանյեն է առաջինը վարձել Ֆիլիպին՝ Սուրբ Ծննդյան սեզոնին իր երեխաների համար նվագելու համար։
«Քանյեն և Ֆիլիպը երկար տարիներ լավ ընկերներ և զինակիցներ են եղել: Նրան տուն բերելը Քանյեի մտահղացումն էր»,- հայտնում է The Sun-ը։ «Նա մտածեց, որ դա ստեղծագործական միջոց է երեխաների տոնական առօրյային մի փոքր կախարդանք ավելացնելու համար:
Ի սկզբանե Քիմը ոգեւորված չէր այս գաղափարով, քանի որ այն ավելորդ էր համարում։
Բայց հիմա բոլորը, այդ թվում՝ Կորնիշը, անհամբեր սպասում են նրա այցերին։ «Ֆիլիպը դա արել է անվճար և նույնիսկ Քիմին ասել է այդ մասին, բայց նա հիմա վարձատրվում է: Օրական վճարելու փոխարեն դա միանվագ գումար է ստանում, որն այժմ հասել է վեցանիշ թվի»,- հայտնել է պարբերականը: «Նա նաև տոնական նվերներ է ստանալու»:
«Քիմը նրա հետ շատ բարի է, և դաշնակահարը նույնիսկ մտերմացել է երեխաների հետ և սովորեցրել Նորթին դաշնամուր նվագել: Նա դարձել է ընտանիքի մի մասը»:
Դաշնամուրի ստեղների զնգոցը լսվում է Քիմի հսկայական 15000 քառակուսի ոտնաչափ տան ողջ տարածքում: