top of page

Ուկրաինայում անհանգստացած են․ «Ամերիկան մեզ ուզում է տալ Ռուսաստանին»

  • Writer: Ani
    Ani
  • Jul 3
  • 1 min read

ree

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլայան, ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունից հետո, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան տալ Ռուսաստանին։

Նախօրեին էլ  նույն պատգամավորը հայտարարել էր, որ Վաշինգտոնն այլևս Կիևի դաշնակիցը չէ։

«Ամերիկայի  նոր վարչակազմը որոշեց մեզ տալ Ռուսաստանին։ Կարևորագույն զինամթերքի մատակարարման դադարեցումը մոզաիկայի մի մասն է միայն՝ «ինչպես Ուկրաինան տալ Ռուսաստանին և շարունակել զբաղվել սեփական գործերով»։ Վերցրեք, հոգնեցրիք»,- հայտարարել է ուկրաինացի պատգամավորը։

Նշենք, որ ամերիկյան մամուլն օրերս էր հայտնել   ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադվող զենքի և զինամթերքի մատակարարումների դադարեցման մասին, որպես պատճառ նշվել էր ամերիկյան պաշարների նվազումը։ Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հաստատել էր մատակարարումների դադարեցման մասին լուրը՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ առաջնային համարելով Ամերիկայի շահերը։  Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի որոշ տեսակների մատակարարումները դադարեցնելու մասին տեղեկությունը, հայտարարել էր, որ որքան քիչ զենք մատակարարվի Ուկրաինային, այնքան մոտ կլինի հատուկ ռազմական գործողության ավարտը։

bottom of page