Ողբերգական դեպք, որդին հորը մաhացած է հայտնաբերել․ Shamshyan
Apr 22, 2025
1 min read
Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա, գրել է «Շամշյանը»։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան:



















