top of page

«Հո ավոկադո՞ չէ». Լուկաշենկոն դժգոհել է կարտոֆիլի գնաճից

  • Writer: Ani
    Ani
  • Feb 28
  • 1 min read

ree

Բելառուսում կարտոֆիլի գները երկու ամսում աճել են 10%-ով, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ գների կարգավորմանը վերաբերող հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոյին զայրացրել է Բելառուսում կարտոֆիլի գների աճը։ «Ես ձեզ չեմ խնդրում, որ կարգավորեք ներմուծվող էկզոտիկ ապրանքների գները, օրինակ՝ արտիճուկը կամ ավոկադոն, ես ավոկադո չեմ ուտում ու չեմ սիրում։ Կարտոֆիլի գները թանկացել են։ Չենք կարո՞ղ անհրաժեշտ քանակությամբ կարտոֆիլ արտադրել, դնել նկուղում, հետո վաճառել բնակչությանը»,- դժգոհել է Բելառուսի նախագահը։

bottom of page