top of page

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը

  • Writer: Ani
    Ani
  • Jun 11
  • 1 min read

ree

Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

Երևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։

Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջում՝ www.railway.am, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով։

1/2423
bottom of page