Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է գնացքի վրա, կա 7 զոհ ու 69 վիրավոր
- Ani
- 2 days ago
- 1 min read

Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում այս գիշեր կամրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է։
«Այս պահի դրությամբ տուժածների թիվը հասել է 69, այդ թվում 3 երեխա։ 3 տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում մի երեխա»,– հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության պատճառով։