top of page

Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ստամբուլում. Ֆիդան

  • Writer: Ani
    Ani
  • Jun 4
  • 1 min read

ree

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել  Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում։

Այս մասին Ֆիդանն ասել  է TRT լրատվամիջոցի հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Անկարան պատրաստ է կազմակերպել նմանատիպ հանդիպում:

Ֆիդանը ընդգծել է, որ  Թուրքիան «մշտապես հետևողական դիրքորոշում է պահպանել և դեմ է տարածաշրջանում պատերազմին»։ 

«Մենք մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան։ Եվ արդեն  խոսքը միայն երկու երկրի մասին չէ։ Նրանց թիկունքում կան այլ պետություններ, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել»,-նշել է նա։

Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած քայլերի մասին ուկրաինական ճգնաժամի շրջանակներում, այդ թվում սևծովյան հացահատիկի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում անցկացվել էին ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:


bottom of page