top of page

Վարչապետը պիտի զանգեր, ասեր ախպե՛ր ջան, վրացի՛ ջան, ինչու՞ չեք թողնում, որ մեր ֆուռերը հասնեն ՌԴ. ակցիայի մասնակից

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

Ինչու՞ համար են Վրաստանի կողմից արգելափակել, սադրանք է։ Իսկ մենք թույլ ենք, մենք չենք կարողանում ասենք,  ինչու՞ եք սադրանք անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առաջ:

«Ինչու՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան Ռուսաստան հասնեն։ Ինձ թվում է մենք չունենք բարեկամներ։ Թույլի կողքը ոչ մեկ չի կանգնում։ Թույլ երկրի կողմը ոչ մեկ բարեկամ չի ունենում, ուժեղ երկրներn ունենում են լիքը բարեկամություն։ Հիմա, օրինակ, էկոնոմիկայի նախարարությունը չպե՞տք է բանակցի վրացական կողմի հետ այս հարցը լուծելու համար», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Նրա խոսքով՝ ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, վարչապետը պետք է բանակցեր. «Պետք է վերցներ հեռախոսը, զանգեր, ասեր ախպեր ջան, վրացի ջան, ընկեր ջան, ինչու՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան, հասնեն իրենց տեղ, որտեղ որ պիտի գնան, ինչի՞ չեք թողնում, հարց, պարզ հարց, ինչի՞ չեք թողնում, պատճառը ասեք, մի թողեք, այսինքն վարչապետն է թուլություն դրսևորում: Վարչապետ եկավ, նախագահ եկավ, ասեցին մենք իրար ախպերներ ենք, ինքը գնաց Վրաստան, բայց ոչ մի բան, այդ գնալ-գալը շփումները նրա համար է, որ այսօր այսպիսի բաներ չլինեն», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

1/2093
bottom of page