top of page

Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար հնարավոր է նոր մրցույթ անցկացվի

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի  հետ հանդիպումից հետո նախարարության դիմաց հավաքված մյուս ծնողներին հայտնեցին, որ հնարավոր է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարվի։

«Մենք հույս ունենք Նատալյա Ստեփանյանի բողոքարկման արդյունքները դրական կլինեն, եթե այդպես չլինի, կհայտարարվի նոր մրցույթ: Ոչ մի նոր թեկնածու չի կարող մասնակցել մրցույթին առանց դպրոցի ծնողական խորհրդին ներկայացնելու դպրոցի զարգացման 5-ամյա ծրագիրը։ Միայն ծնողական խորհրդի  հաստատումից հետո կարող է մասնակցել մրցույթի հաջորդ փուլերին»,- ասաց դպրոցի շրջանավարտ, ծնող Գայանե Մուրադյանը։

Նրա խոսքով, եթե նոր մրցույթ հայտարարվի, Նատալյա Ստեփանյանը կարող է մասնակցել մրցույթին. «Մինչև նոր, ծնողների կողմից ընդունված տնօրեն ընտրվի, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Զառա Բարսեղյանը, մենք համաձայն են դրա հետ»,- ասաց ծնողը։

Ծնողները նշեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը տնօրենի պաշտոնում իր թեկնածուն չունի, այլապես իրենք կիմանային այդ մասին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում  նախարարության ներկայացուցիչների հետ։ Բանն այն է, որ դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանը տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։

Նատալյա Ստեփանյանը վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկել է։

1/2091
bottom of page