top of page

Թրամփը սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվային

  • Writer: Ani
    Ani
  • Oct 21, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվային: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal -ին տված հարցազրույցում:


«Վլադիմիր, եթե դու հետապնդես Ուկրաինային, ես քեզ այնպիսի ուժեղ հարված կհասցնեմ, որ դու նույնիսկ չես հավատա։ Ես քեզ հարված կհասցնեմ հենց Մոսկվայի կենտրոնում։ Ես ասել եմ՝ «մենք ընկերներ ենք»: Ես չեմ ուզում դա անել, բայց այլընտրանք չունեմ», - ասել Է Թրամփը ։


Նրա խոսքով ՝ Պուտինը պատասխանել է no way («ոչ մի կերպ»):


Թրամփը չի պարզաբանել, թե երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ երկխոսությունը, բայց նշել է, որ Պուտինի հետ իրենք հիանալի հարաբերություններ ունեն, և Ռուսաստանի նախագահը «գիտի, որ ես խենթ եմ»:

1/2437
bottom of page