top of page

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿԱԶԱՆՈՒՄ Է. Ո՞Վ Է ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՐԱՆ

Նիկոլ Փաշինյանն արդեն Կազանում է ու հասցրել է համտեսել ավանդական չակ-չակը, որով նրան դիմավորել են օդանավակայանում:



ՀՀ վարչապետին, ինչպես ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մյուս բոլոր հյուրերին, դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։




 


Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կտևի մեկ օր, վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:


ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:


Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:


ՀՀ վարչապետն իր հերթին հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրա օրակարգն ուղղակիորեն վերաբերում է մեր երկրին:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:


2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։



1/1844
bottom of page