ԻՐԱՆՆ ԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔԸ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՅՐ ՉԴԱՐՁՆԵՆ
- Ani

- Oct 10, 2024
- 2 min read

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ժամանակ հայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանային անցակետում այլևս ծառայություն չեն իրականացնի ռուս սահմանապահները՝ նրանց կփոխարինեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները։ Իսկ Թուրքիա-Հայաստան սահմանին նախատեսվում է ռուս սահմանապահների համատեղ ծառայություն կկրեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին։ Այս հայտարարություններից հետո քննարկումներ ծավալվեցին ու տարբեր թեզեր առաջ քաշվեցին։ Մարդկանց մի մեծ մաս ենթադրում է, որ Փաշինյանի այս հայտարարության խորքային նպատակը ոչ միայն Ռուսաստանին Հայաստանից ու տարածաշրջանից դուրս մղելն է, այլև Հայաստանը հակաիրանական գործողությունների թատերաբեմ դարձնելը։
Իսկ ինչ են մտածում իրենք` իրանցիները, զրուցել ենք իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնիի հետ։
- Իրան-Հայաստան սահմանային անցակետից ռուս սահամնապահները կհեռանան, իսկ նրանց փոխարեն հայ սահմանապահները ծառայություն կիրականացնեն։ Ինչ-որ մտահոգիչ բան կա՞ ձեզ համար սրանում։
- Իրանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, բայց ամեն դեպքում Հայաստանը պիտի որոշի` ինչպես իր սահմանները պահի, ի վիճակի՞ է պահել, թե ոչ։ Իր որոշումն է, բայց ամեն դեպքում շատ մեծ ազդեցություն կունենա մեր հարաաբերությունների վրա։ Իհարկե, մինչև այդ որոշումնը, Իրանի հետ խորհրդակցում են կողմերը և Իրանը կարող է նախապես տեղյակ լինել այդ ամենից։ Այդ որոշումը չի կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա, բայց որ երրորդ կողմերը խառնվում են և խանգարում են մեր հարաբերություններին՝ դա փաստ է, մենք տեսել ենք բազմիցս, որ նման խանգարողներ եղել են, երկու երկրների հարաբերություններում ազդեցություն ունեցել են։ Իրանը միշտ հայտարարել է, որ մեր հարաբերություններում երրորդ կողմը չպիտի խառնվի։
- Բայդենը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Իրանի հարցը, ամենայն հավանականությամբ նաեւ Իրանին հարվածելու հնարավորությունները։ Ավելի վաղ, Իսրայելը հայտարարել էր, որ պատրաստ են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին և մինչև հոկտեմբերի 13-ն էլ փակել է բոլոր օդանավակայանները։ Արդյոք Իրանին տրվելիք պատասխան գործողությա՞նն են պատրաստվում։
- Պետք է նշել, որ Իսրայելն ուզում է Իրանին պատասխան տալ։ Իրենց պաշտոնյաներն ու ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպիսի վերաբերմունք են դրսևորել Իրանի հանդեպ և Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին` ինչ հարված հասցնեն Իրանին, Իրանն ավելի համարժեք կամ ավելի ուժեղ հարված կտա իրեն։ Իրանը բոլոր կողմերին էլ զգուշացրել է, որ զսպեն Իսրայելին, որ լայնածավալ պատերազմ չլինի, որովհետև շատ վտանգավոր է, եթե ուզենան միջուկային օբյեկտների վրա հարձակում իրականացնել։ Դա միջազգային օրենքների կոպիտ խախտում է, մարդու իրավունքների անթույլատրելի խախտում է, անընդունելի քայլ է, և պետք է զսպեն Իսրայելին` նման հանցագործություններ իրականացնելուց։ Եթե Իրանի նավթային օբեյեկտների վրա հարձակվեն, Իրանն էլ լիարժեք պատասխան կտա՝ Իսրայելի նավթային բազաների կամ խողովակների կամ գազային օբյեկտների վրա հարձակվի։ Իրանի սահմանները իրանական ուժերն են պաշտպանում, մենք հույս չեն դնում երկրորդ կամ երրորդ երկրների վրա, որ մեր սահմանները պաշտպանեն։ Մեր տարածքներն ու սահմանները իրանական ուժերը լիարժեք պաշտպանում են։
- Տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանի տարածքում՝ Իրանին սահմանակից վայրերում, ամերիկացիները մտադիր են դիտարկման կետեր հիմնել՝ Իրանի տարածքից արձակվող հրթիռներին հետևելու համար։ Սա Հայաստանում ոմանք գնահատում են, որ փորձում են Հայաստանի տարածքը դարձնել հակաիրանական ֆորպոստ։
- Իհարկե, Իրանն իր բոլոր հարևաններին տեղեկացրել է, զգուշացրել է, որ իրենց տարածքը հակաիրանական գործողությունների վայր չդարձնել,եթե նման բան լինի, ապա Իրանը նրանց տարածքը կթիրախավորի, այն կետերը, որոնք օգտագործվում են Իրանի թշնամիների կողմից` Իրանին հարված հասցնելու համար, Իրանը օրինական թիրախ կհամարի դրանք և կհարվածի այդ կետերին։ Չեմ կարծում, թե Հայաստանը նման առճակատման գնա Իրանի հետ։ Եթե գնան դրան, դա միանշանակ Հայաստանի ազգային անվտանգության դեմ է և եթե նման բան տեղի ունենա, շատ վատ կլինի մեր երկու երկրների համար։




















