top of page

Էլեկտրական մեքենաներ սպասարկող եւ օճառ արտադրող ընկերությունները արտոնություն ստացան. Ի՞նչ են նրանք խոստանում

  • Writer: Ani
    Ani
  • Oct 17, 2024
  • 1 min read
ree

«Հետաքրքիր հանգամանք է, որ մենք չենք նկատում՝ մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը հազար դրամ է, հասկանո՞ւմ եք՝ խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է։ Մենք սահմանել ենք՝ 1000 դրամ կարող ես տալ ու մեր երկրում քաղաքացիության համար դիմել։ Կար ժամանակ, որ հազար դրամն ուրիշ թիվ է եղել, բայց այսքան տարի սա չենք նկատել ու նման հազարավոր բաներ, որ չենք նկատում»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սա կապված է պետության ու պետական ինստիտուտների նկատմամբ մեր ըմբռնման հետ։ Թվում է, թե մարդկանց լավություն ենք անում, բայց, չէ, լավություն չենք անում։ Այստեղ խորը պրոբլեմներ կան, որոնց հետ պետք է առերեսվենք»,- հավելեց Փաշինյանը։Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվեցին․

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն այսուհետ պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը։ՀՀ քաղաքացիության դադարեցման համար նախկին 25 հազար դրամի փոխարեն կվճարեն 150 հազար դրամ։

1/2436
bottom of page