ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ani

- Oct 10, 2024
- 1 min read

Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Նադալը 38 տարեկան է, նա 209 շաբաթ շարունակ եղել է աշխարհի առաջին ռակետը։
Իսպանացին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում ունի 92 հաղթանակ, այդ թվում՝ 22-ը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերում, այս ցուցանիշով նա զիջում է միայն սերբ Նովակ Ջոկովիչին (24 տիտղոս)։
Նադալը կրկնակի օլիմպիական չեմպիոն է՝ 2008-ին հաղթել է մենախաղում, իսկ 2016-ին՝ Մարկ Լոպեսի հետ միասին՝ զուգախաղում։ Ազգային հավաքականի կազմում Նադալը դարձել է Դեւիսի գավաթի հնգակի հաղթող։




















