top of page

Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցների հետ ՍԴ-ի մոտ են. ոստիկանությունը պահանջում է բացել Բաղրամյան պողոտան

  • Writer: Ani
    Ani
  • Oct 6, 2024
  • 1 min read

Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքի մասնակիցները երթով հասան Սահմանադրական դատարան եւ փակեցին Բաղրամյան պողոտան: Այնտեղ իրավիճակը լարվեց, երբ Գառնիկ Դանիելյանը վիճաբանություն ունեցավ ոստիկանների հետ: 

Քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի առջև։ Ոստիկանները կոչ են անում բացել ճանապարհը։

Ակցիայի մասնակիցները այս պահին փակ են պահում Բաղրամյան պողոտան: 

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ գանլու են Սահմանադրական դատարան ամոթանք տալու ՍԴ դատավորներին իրենց կայացրած վերջին որոշման համար:

bottom of page