top of page

ԵՄ-ում «դավաճանություն» են անվանել Թրամփի հեռախոսազրույցը Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ


ԱՄՆ նախագահի վարչակազմը ԵՄդաշնակիցներին նախապես չի զգուշացրել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետհեռախոսազրույց ունենալու Դոնալդ Թրամփիմտադրության մասին։ Երկու առաջնորդների միջեւբանակցությունների արդյունքները շատերի կողմիցեվրոպական մայրաքաղաքներում ընկալվել ենորպես «դավաճանություն», եւ այստեղ սկսել ենվախենալ, որ ԱՄՆ-ը զիջումների կգնաՌուսաստանին, Bloomberg-ին հայտնել է իրազեկաղբյուրը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը, խոսելով Euracrtiv-ի հետ, ԱՄՆ քաղաքականությանփոփոխությունն անվանել է Ուկրաինայի «կանխիչհանձնում», իսկ մի քանի այլ դիվանագետներխոստովանել են, որ իրենք «տհաճ կերպովզարմացած են»:

Պուտինի հետ Թրամփի զրույցի մասինհաղորդագրությունների հայտնվելուց անմիջապեսհետո Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄարտգործնախարարները համատեղհայտարարություն են տարածել, որում ընդգծել են. «Ուկրաինան եւ Եվրոպան պետք է լինենցանկացած բանակցությունների մաս»: «Մենքանհամբեր սպասում ենք մեր ամերիկացիդաշնակիցների հետ հետագա քայլերիքննարկմանը: Մեր ընդհանուր նպատակներըպետք է լինեն Ուկրաինային ուժեղ դիրք ապահովելը»,- նշել են նախարարները։Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ «Եվրոպան պետք էկենտրոնական դեր խաղա ցանկացածբանակցություններում»։ «Ուկրաինայիանկախությունն ու տարածքայինամբողջականությունն անվերապահ են։ Այժմ մերառաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինայիհզորացումը եւ անվտանգության հուսալիերաշխիքների ապահովումը»,- ասել է Կալասը։

Միեւնույն ժամանակ, ըստ Financial Times-իաղբյուրների, ԵՄ-ը սկսել է վախենալ, որ ԹրամփըԵվրոպայից կպահանջի վճարել Ուկրաինայիվերականգնման համար եւ խաղաղապահներտեղակայել՝ վերահսկելու խաղաղ համաձայնագրիկատարումը: «Ամերիկացիները չեն տեսնումԵվրոպայի դերը պատերազմի հետ կապվածկարեւոր աշխարհաքաղաքական խնդիրներիլուծման գործում։ Սա կլինի միասնության իսկականփորձություն։ Թրամփը մեզ փող է համարում։ Եվ, անկեղծ ասած, մեզ համար պարզ չէ, թե այսգումարի դիմաց որն է լինելու մեր տեղը[բանակցությունների] սեղանի շուրջ»,- ասել էթերթի զրուցակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ինչի բավարարի այն տարբերակը, երբ ԱՄՆ-ը կասի. «Մենք պայմանավորվել ենք հրադադարի մասին, ձեզ մնում է մնացածը»։

Պուտինի եւ Թրամփի միջեւ առաջին պաշտոնական հեռախոսազրույցը Սպիտակ տուն հանրապետականի վերադարձից հետո տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 12-ին։

1/1988
bottom of page