top of page

ԵՄ խորհուրդը 2 տարով երկարաձգել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 30
  • 1 min read

Եվրամիության խորհուրդը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։ 

Այս մասին գրառում է արվել Եվրամիության խորհրդի X-ի միկրոբլոգում։ 

Նշվում է, որ  ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու,  գետնի վրա վստահություն ձևավորելու առանցքային գործիք է:  

Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։  Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։

1/2051
bottom of page