Երբ դարձա քաղաքապետ, կառավարությանը դատի ենք տալու, որ վերակագնենք մեր ունեցվածքը. Վարդան Ղուկասյան
- Ani
- Mar 25
- 1 min read

Ես Հրանտ Բագրատյանի հետ քննարկել եմ, եւ եկել ենք այն եզրակացության, որ Երևանի բնակիչը 20-30 անգամ ավելի բարվոք է ապրում, քան Գյումրի և Հայաստանի մնացած քաղաքների բնակիչները, դա փաստ է։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Գյումրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Եթե Երևանը 10 անգամ ավելի շատ բնակչություն ունի, բայց եթե Գյումրիի բյուջեին դոտացիա են տալիս 3 միլիարդ 200 միլիոն, Երևանի բյուջեն 100 միլիարդից ավելի է։ 10 անգամ ավելացրեք, թող դառնա 30-50 միլիարդ, բայց ոչ 100-120 և ավելի միլիարդ դրամ:
Էլ չեմ ասում, թե ամբողջ երկիրը կենտրոնացրել եք Երևանում: Գյումրիում հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, բայց այդ 85 միլիարդ դրամից Գյումրիի դոտացիան կազմում է 3 միլիարդ 200 միլիոն, այսինքն դոտացիա են տալիս:
Բայց սահմանադրության մեջ ֆիքսված է 185 և 186 հոդվածներով, ՏԻՄ օրենքի 86-րդ հոդվածում ամրագրված է, որ մասհանումը պիտի լինի 30 միլիարդ դրամ:
Այդ դեպքում մեր գումարները պետությունը ի՞նչ է անում։ Դրա համար բարձրաձայնում եմ, որ երբ դարձա քաղաքապետ, միանշանակ այդ հարցը բարձրացնելու ենք: Բացի դրանից առաջին անգամ Հայաստանի կառավարությանը դատի ենք տալու, որպեսզի վերակագնենք մեր ունեցվածքը»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը: